Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. Վարդանյան
Քաղաքական
14:43 25/11/2025
Հայաստան

Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. Վարդանյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ կայանալիք խորհրդարանական լսումներին չի մասնակցի: Այս մասին հայտնում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ըստ նրա, որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։

«Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։

Հո՞ հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շատպի ԱԺ։

Մի խոսքով, զարմանալի կլիներ եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան»,- գրել է Ք.Վարդանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. Վարդանյան