Հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար. ՆԳՆ հորդորը
Հասարակություն
09:58 26/11/2025
Հայաստան

Հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար. ՆԳՆ հորդորը

Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Այս մասին նշում են ՆԳՆ-ից ու հորդորում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

«Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ այրում են խոզանն ու բուսական մնացորդները։ Այդ ընթացքում հողի վերին շերտի օրգանական նյութերի այրման հետևանքով նաև այրվում են միկրոօրգանիզմներ, ինչը հանգեցնում է հողի որակի վատթարացման, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման։ Այն ազդում է նաև մարդու առողջության վրա՝ առաջացնելով շնչառական խնդիրներ։

Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրումից՝ խուսափելով անկանխատեսելի հետևանքներից և պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը։ Եթե նկատեք հրդեհ կամ ծուխ, անմիջապես զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder