Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում
Նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
«Ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։
Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ռազմիկ Ա․-ի կողմից կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները»,-հայտնում է shamshyan.com-ը։