Քաղբանտարկյալներ են, որովհետև քննադատել են իշխանություններին, ինչպես «Իմնեմնիմի» հաղորդավարները. Գոհար Մելոյան
Քաղաքական
16:44 26/11/2025
Հայաստան

Քաղբանտարկյալներ են, որովհետև քննադատել են իշխանություններին, ինչպես «Իմնեմնիմի» հաղորդավարները. Գոհար Մելոյան

«Մեր երկրում ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, երբ մեկ քաղաքական ուժը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն»,- ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» մասին հայտարարության հիմքով հրավիրված  ԱԺ հանրային լսումների ժամանակ  ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը՝ նշելով նաև, որ այդ մեկ ուժն է ձևավորել կառավարութունը, ԲԴԽ-ն, ՍԴ-ն, նշանակել Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարներին»։

«Զուգահեռաբար ունենք իրականություն, երբ իրավապահ համակարգի ղեկավարները նշանակվում և ազատվում են վոցափային գրագրությամբ»,-Ասաց Գոհոր Մելոյանը և այդ իրականության ներքո հանրամատչելի ձևով ներկայացրեց «քաղբանտարկյալ» եզրույթը.

«Քաղաքական բանտրակյալը, մարդ է, ով իր կատարած, ավելի ճիշտ՝ չկատարած գործողության համար հայտնվել է անազատության մեջ կամ կրում է այնպիսի ծանր հետևանքներ, որոնք չեր կրի, եթե չհրապարակեր օրվա իշխանությանն ընդդիմացող քաղքաքական հայացքներ։ Օրինակ՝ կալանավորված է, որովհետև քննադատել է իշխանություններին, ինչպես «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարները՝ մեր ընկերներ Վարզգեն Սաղաթելյանը և նարեկ Սամսոնյանը»,-ասաց Գոհար Մելոյանը՝ նկատելով, որ դրան հակառակ մարդասպանները կամ սպանության մեջ մեղադրվողները կրում են ավելի մեղմ պատժամիջոցներ։

Մելոյանն ասաց, որ խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը վեր է ածվել պատժիչ մահակի իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։

Նշելով, որ չպետք է սահմանափակվել այսօրվա տասնյակ քաղբանտարկյալներով՝ սահմանադրագետն ասաց. «Մեր քաղբանտարկյալները հարյուրակների են հասնում, մինչդեռ գործ ունենք մի ուժի հետ, որը եկել էր ժողովրդավարության արժեքների դրոշով»։

Մելոյանը հիշեցրեց, որ վերոհիշյալ քաղբանտարկյալներից ոմանք արդարացվել են, մյուսների գործերը կարճվել են, իսկ այլոց քննությունը շարունակվում է, բայց երբ իշխանությունը միջամտում և կասեցնում է մարդու գործող հիմնարար իրավունքը՝ այն պետք է հետևանքային լինի։

«Քաղբանտարկյալները հայրեր են, որդիներ, եղբայրներ, քույրեր, գործարար, այգեպան, բժիշկ, իրավաբան։ Մարդիկ, ովքեր չեն վարանել բարձրաձայնել և գործել հանունի, ու կրել են հետևանքներ, բայց պատժիչ հետևանքները միայնակ չեն կրել, այլ՝ իրենց մերձավորների հետ միասին»,- ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

 Նա հիշեցրեց, որ այսօր քաղբանտարկյալներ են հոգևորականները՝ ի դեմս Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, ովքեր չընդունեցին անընդունելին։

 «Հերթական աննախադեպը գրանցվեց վերջին շրջանում, երբ կիրակի օրը, նույն ժամին՝ առավոր ժամը 9։00-ին շուրջ երկու տասնյակ հոգևորական հրավիրվեց հարցաքննության մեկ նպատակով, սուրբ պատարագների բնականոն ընթացքը խարխլելու և քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով»,-նկատեց Մելոյանը՝ հիշեցնելով, որ քաղբանտարկյալներ են նաև գործարարները՝ ի դեմս բարերարներ Սամվել Կարապետյանի, ով նույնպես թույլ չվեց անցնել անանցանելին, կանգնեց ի թիկունք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ի պահ հայի ինքնության։

 «Սամվել կարապետյանը քաղբանտարկյալ է, բայց նրա ազատության հետևանքները դեռ թիրախավորվում են այսօրվա իշխանության կողմից և յուրաքանչյուր նոր առաջադրված մեղադրանք ի հայտ է դարձնում նախկինում չբացահայտված ու չբարձրաձայնված բարեգործություն»,-նշեց Մելոյանը՝ նաև ամոթալի  համարելով, որ խորհրդային կառավարման համակարգով պետությունում քաղբանտարկյալ է պատգամավորը, հավելեց. «Ի վերջո, այսօր քաղբանտարկյալ է Լիդիա Մանթաշյանը, ով կրում է ամենածանր հետևանքները՝ գտնվելով կալանքի ներքո և 18-ի գործով միակն է, ով ունի տեսակցությունների արգելք»։

 Մելոյանը կարևորեց այդ ամենը միջազգային ատյաններին հասցնելը, քանի որ դրանց հիմքում այդ կառույցների ստեղծման և կայացման արժեքներն են

 «Պատահական չէր, որ Երևանում կայացած ԵԽԽՎ 12-րդ լիագումար նիստում պատգամավոր Ամորին իր խոսքում լրջագույն մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների միջամտության վերաբերյալ՝ ասելով, որ իրենք հետևողականություն են դրսևորում և այս միջամտությունները  կարող են խոչընդոտ հանդիսանալ, դեպի ԵՄ հայաստանի բաղձալի ճանապարհին։ Այսօր պետք է արձանագրենք, որ արդարադատությունը երբեք չպետք է վերածվի քաղաքականության զենքի»,-հայտարարեց Մելոյանը։

 Նշելով, որ առջևում ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ դիմումներ են ներկայացվելու և նախադեպային պրակտիկան հուշում է, որ հետևանքներ և արձանագրումներ լինելու են սակայն այդ հետևանքները կրելու է ՀՀ քաղաքացիները՝ բանախոսը շեշտեց, որ դրա հետևանքով չեն վերականգնվելու մարդկանց կորուստները և չեն փոխհատուցվելու նրանց իրավունքների խախտումները։

 «Մեք ունենք սահմանադրություն, բայց կտրուկ նահանջել է մեր սահմանադրական մշակույթը, ունենք պառլամենտ, բայց չունենք պառլամենտարիզմ, ունեքն իշխանությունների տարանջատում, բայց իշխանության ճյուղերն այլևս միահյուսված են և մեր նպատակը պետ է լինի վերադարձ առ իրավական պետության ծիր»,- ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղբանտարկյալներ են, որովհետև քննադատել են իշխանություններին, ինչպես «Իմնեմնիմի» հաղորդավարները. Գոհար Մելոյան