Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում, չլսել ու մոտիկից չծանոթանալ ՀՀ-ում ժողովրդավարության իրավիճակին. Սաղաթելյան
«Մեր միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում, չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովորդավարության իրավիճակին»,- «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քննարկմանը հրավիրել են Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին։ Ներկա գտնվողներին շնորհակալություն հայտնեց։
Սաղաթելյանի խոսքով, Հայաստանը կանգնած է պետականության, ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման լրջագույն վտանգի առջև։
«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը, ում անմիջական մասնակցությամբ ու մեղսակցությամբ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, ցեղասպանությունից, Արցախը հանձնելուց հետո հետևողականորեն պայքար է սկսել մեր ազգային ինստիտուտները կազմաքանդելու, հոգևոր արժեքների ինքնության հիմքերը ոչնչացնելու ուղղությամբ։
Իրենց հակահայ ծրագրերն իրականացնելու համար սկսել են բռնաճնշումների նոր ալիք. բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության դերում, հերթով փորձում են կեղծ, շինծու մեղադրանքներով կալանավորել, մեկուսացնել։ Հայաստանում հասել ենք նրան, որ մեր քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակված են»,- ասաց Ի.Սաղաթելյանը։