Կաթողիկոսի դեմ հալածանքներն ուժգնացան նրա կողմից Շվեյցարիայում կազմակերպված միջեկեղեցական ժողովից հետո. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
22:28 27/11/2025
Հայաստան

Կաթողիկոսի դեմ հալածանքներն ուժգնացան նրա կողմից Շվեյցարիայում կազմակերպված միջեկեղեցական ժողովից հետո. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Կաթողիկոսի դեմ հալածանքներն ուժգնացան նրա կողմից Շվեյցարիայում կազմակերպված միջեկեղեցական ժողովից հետո, որտեղ դրվեց արցախցիների Արցախ վերադարձի ու Բաքվում պատանդառվածների հարցերը:

Նրանք, ովքեր Եկեղեցին կճոյանների ու Արցախի թեմի առաջնորդի ուրացումի միջոցով «մեղքերը մաքրելու» այս գործընթացը փորձում են ողջունել, ուրացողներ են:

Եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, սակայն այդ խնդիրները շտկելու, բարեփոխելու մասին կմտածենք այսօրվա «մեղքերը մաքրողներից» մաքրվելուց հետո:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder