Մեր Վիճակագրական կոմիտեն չի ասում, թե ՀՀ քաղաքացիները քանի մլրդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չեն եղել. Փաշինյան
Տնտեսություն
12:02 27/11/2025
Հայաստան

Մեր Վիճակագրական կոմիտեն չի ասում, թե ՀՀ քաղաքացիները քանի մլրդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չեն եղել. Փաշինյան

«ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել, 2025 թ. հոկտեմբերին ունենք արդեն 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ շուրջ 5 հազարով ավել է»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա թվերը սկսեց համեմատել 2018 թվականի հետ և նշեց, որ այդ ժամանակահատվածում աշխատատեղերն ավելացել են 223.895-ով իսկ ընդհանուր աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով․

«Միջին աշխատավարձը, որը  հոկտեմբերին կազմեր 313 հաղ դրամ,  ավելացել է 135 հազ դրամով»,-հայտնեց Փաշինյանը՝ նշելով, որ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսի համեմարտ արձանագրվել է 10.1 % տնտեսական աճ, իսկ 2025 թ.-ի առաջին 10 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.1 %։

 Նշելով, որ իր ներկայացրածը տնեսական աճի հաշվարկը չէ, այլ տնտեսական ակտիվության՝ Փաշինյանն ասաց՝ «Եթե ճիշտ եմ հիշում, ապա նախորդ 9 ամսիների մասով ունենք 6 % տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ սրանք լավ ցուցանիշներ են և ոչ առաջին տարին է, որ տնտեսական աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է և սրա պատճառն այն է, որ մենք անընդհատ մեր քաղաքականութուններում բացի ենթակառուցվածքներից ընդգծում ենք ստեղծարարա աշխատանքի կարևորությունը և  այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը»։

Փաշինյանը չմոռացավ նշել, որ վերջին ամիսներին տնտեսվարողներից նամակներ է ստանում այն մասին, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են, նաև քննչական մարմիններն են չափի ավելի խստապահանջ: 

«Մեր սկզբունքը հետևյալն է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որն ունենա օբյեկտիվ հիմք՝ ասելու, որ Կառավարությունը հարկային գործունեության, ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավելի հարկ կամ տուրք:Բայց, մյուս կողմից, Կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր, սկզբունքային, օրինական և արդար մոտեցում է»,- ասաց նա:

 շարունակելով դրական լույսի ներքո ներկայացնել սեփական կառավարության գործունեությունը՝ գործադիրի ղեկավարն ասաց. «Կներեք, բայց ոչ մեր Վիճակագրական կոմիտեն, ոչ էլ որևէ այլ մարմին մեզ չի ասում՝ իսկ էս պրոցեսների արդյունքում ՀՀ քաղաքացիները քանի մլրդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չեն եղել և նրանք չեն տարել տարբեր տեղերում հավել․յալ վերանորոգումկատարել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր Վիճակագրական կոմիտեն չի ասում, թե ՀՀ քաղաքացիները քանի մլրդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չեն եղել. Փաշինյան