MICE հապավումը կիրառվում է՝ ներկայացնելու այն չորս շարժառիթները, որոնք կարող են ցանկացած անձի ուղղորդել դեպի ճամբարափոխություն կամ դավաճանություն. Գոհար Մելոյան
Քաղաքական
09:11 28/11/2025
Հայաստան

MICE հապավումը կիրառվում է՝ ներկայացնելու այն չորս շարժառիթները, որոնք կարող են ցանկացած անձի ուղղորդել դեպի ճամբարափոխություն կամ դավաճանություն. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը գրում է.

«ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ, ԹԵ՞ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ.

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

MICE (Money, Ideology, Coercion, Ego) -դավաճանության կամ ճամբարափոխ լինելու չորս հիմնական դրդապատճառները։

Հետախուզական և հակահետախուզական կառույցներում MICE հապավումը կիրառվում է՝ ներկայացնելու այն չորս շարժառիթները (նյութական շահ, հավատամք, շանտաժ, եսակենտրոնություն), որոնք կարող են ցանկացած անձի ուղղորդել դեպի ճամբարափոխություն կամ դավաճանություն։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ութ սրբազանների՝ ՀՀ կառավարության շենքում այսօր ունեցած հանդիպումից հետո ֆեյսբուքում և տելեգրամյան ալիքներում շրջանառվում են նրանց անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումներ, որոնք սովորական հավատավոր հային միայն խորը և անդառնալի ցավ կարող են պատճառել։ Իսկ երբ այդ հրապարակումները դիտարկվում են MICE հապավումը կազմող նշված չորս շարժառիթների համատեքստում, ավելի հասկանալի է դառնում՝ ինչու և ինչպես տեղի ունեցավ կառավարության շենքում այսօրվա հանդիպումը։

Հետևությունները թողնում եմ ձեզ…»։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
MICE հապավումը կիրառվում է՝ ներկայացնելու այն չորս շարժառիթները, որոնք կարող են ցանկացած անձի ուղղորդել դեպի ճամբարափոխություն կամ դավաճանություն. Գոհար Մելոյան