Կարեն Ավանեսյանին Բաքուն մեղադրում է ահաբեկչության մեջ. Գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
16:57 28/11/2025
Տարածաշրջան

Կարեն Ավանեսյանին Բաքուն մեղադրում է ահաբեկչության մեջ. Գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաքի Ստեփանակերտի բնակչին՝ 1967թ. ծնված Կարեն Ավանեսյանին Բաքուն մեղադրում է ահաբեկչության ու այլ ծանր հանցագործությունների իրականացման համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Հայ տղամարդուն Բաքուն մեղադրում է այս տարվա սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան Ստեփանակերտում հրազենի և զինամթերքի օգտագործմամբ կատարված ահաբեկչական հարձակման համար, որի արդյունքում իբր տեղի է ունեցել պայթյուն, ինչպես նաև ահաբեկչական գործունեության հետ կապված երկուսից ավելի ոստիկանների սպանության փորձ և այլ միջադեպեր։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Կ. Ավանեսյանը այդ օր ժամը 7-ին առանց բացատրության լքել է սոցիալական կացարանը, թաքնվել մի դատարակ տան մեջ։ Տեսնելով դեպի իրեն եկեղ ոստիկանների՝ նա իբր անկանոն կրակ է բացել, ինչի հետևանքով ադրբեջանցի երեք ոստիկան վիրավորվել է։ Կարեն Ավանեսյանը կալանավորված է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder