Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում. Անահիտ Ավանեսյան
«Մենք դեռ պատրաստվում ենք կիրակի օրը գնալ պատարագի։ Շարունակելու ենք կիրակի օրերը գնալ պատարագի։ Սա է մեր քայլերը։ Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրոււյցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,։
Նա նշեց, որ դրական է գնահատում եպիսկոպոսների արձագանքը՝ նկատի ունենալով նախօրեին Նիկոլ Փաշինյան հետ հանդիպումը։
«Ըստ էության, և հանրության, և բոլորի մոտ անհասկացողության, անազնվության, սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ, մինչև դրան հստակ արձագանք ու պատասխան չլինի։ Եկեղեցու հիմքերը խարխլող, նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցին»,- ասաց Ավանեսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կային հոգևորականներ, որոնց հետ կապված ևս քիչ չեն տեղեկությունները մամուլում՝ և բիզնես գործունեության, և կուսակրոնությունը խախտելու հետ կապված, «ստացվում է Փաշինյանը մի մեղք գործածին, ինչպես ինքն է ասում, կոսակրոնությունը խախտած մյուսո՞վ է փորձով հեռացնել եկեղեցուց», Ավանեսյանը պատասխանեց. «Հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն, պահանջները միատեսակ լինեն։ Եթե ունեք նման փաստեր, դուք էլ բարձրաձայնեք։ Մենք ունենք։
Եթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պետք է դրան արձագանք լինի՝ անկախ ով է նա»։
«Սա առողջացնող պրոցես է, ընդհանուր առմամբ հոգևոր կարիքները մարդու և հոգևոր նորոգումը շատ կարևոր պրոցես է։ Հոգևոր նորոգումը չի կարող բերել եկեղեցու պառակտում, հակասող բաներ են։
Անազնվությունն ու սրբապղծությունը բերում է եկեղեցու միասնությա՞ն, իսկ հարցերի բարձրացումը պառակտությա՞ն։ Խնդիրները չվերհանելն է բերում անկման։
Որևէ պառակտման խնդիր չկա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։