Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
14:02 28/11/2025
Հայաստան
Պայմանագրային զինծառայողները ականի պայթյունից վիրավորվել են ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում. ՊՆ
Համացանցում տեղեկություն տարածվեց, որ Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա։
Panorama.am-ը դիմեց ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությանը որտեղից հայտնեցին.
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder