Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:17 28/11/2025
Հայաստան

Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում. Անահիտ Ավանեսյան

«Մենք դեռ պատրաստվում ենք կիրակի օրը գնալ  պատարագի։ Շարունակելու ենք կիրակի  օրերը գնալ պատարագի։ Սա է մեր քայլերը։ Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրոււյցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,։

Նա նշեց, որ դրական է գնահատում եպիսկոպոսների արձագանքը՝ նկատի ունենալով նախօրեին Նիկոլ Փաշինյան հետ հանդիպումը։

«Ըստ էության, և հանրության, և բոլորի մոտ անհասկացողության, անազնվության, սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ, մինչև դրան հստակ արձագանք ու պատասխան չլինի։ Եկեղեցու հիմքերը խարխլող, նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցին»,- ասաց Ավանեսյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կային  հոգևորականներ,  որոնց հետ կապված ևս քիչ չեն տեղեկությունները մամուլում՝ և  բիզնես գործունեության, և կուսակրոնությունը  խախտելու հետ կապված,  «ստացվում է  Փաշինյանը մի մեղք գործածին, ինչպես ինքն է ասում,  կոսակրոնությունը խախտած  մյուսո՞վ է փորձով հեռացնել եկեղեցուց», Ավանեսյանը պատասխանեց. «Հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն, պահանջները միատեսակ լինեն։ Եթե ունեք նման փաստեր, դուք էլ բարձրաձայնեք։ Մենք ունենք։

Եթե մարդը խախտում է  եկեղեցու կանոնները, ուրեմն պետք է դրան արձագանք լինի՝ անկախ ով է նա»։

«Սա առողջացնող պրոցես է, ընդհանուր առմամբ հոգևոր կարիքները մարդու և հոգևոր նորոգումը շատ կարևոր պրոցես է։  Հոգևոր նորոգումը չի կարող բերել եկեղեցու պառակտում, հակասող բաներ են։

Անազնվությունն ու սրբապղծությունը բերում է  եկեղեցու միասնությա՞ն, իսկ  հարցերի բարձրացումը պառակտությա՞ն։ Խնդիրները չվերհանելն է բերում անկման։

Որևէ պառակտման խնդիր չկա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատարագին մասնակցելը մեր բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում. Անահիտ Ավանեսյան