Արդյո՞ք մեր պոլիկլինիկաներն այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են. ԱԺ-ում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը
Առողջություն
12:16 28/11/2025
Հայաստան

Արդյո՞ք մեր պոլիկլինիկաներն այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են. ԱԺ-ում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ ցանկացած փաթեթից օգտվելուց առաջ պետք է գնալ պոլիկլինիկաներ՝ նախնական բուժստուգումների։

«Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են, թե՞ ոչ։ Հաշվարկներ կա՞ն՝ ինչ կարգի հերթեր են գոյանալու։

Եթե նույնիսկ պատրաստ ենք, մենք տեխնիկապես, մասնագետների առումով, խնդիր ունենք, թե՞ ոչ։ Արդյո՞ք նախատեսվում է  այդ բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում. այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանք են իրականացնելու»,-  այս հարցերը պատգամավորն ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Ավանեսյանն ասաց, որ նշված տարեկան հետազոտությունները և սկրինինգներn ապահովագրական փաթեթի ակտիվացման պարտադիր պայման են լինելու միայն 2029 թվականից։ Անցումային դրույթներում է  նշված։

«Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտություններն ու սկրինինգները դառնալու են անձին հասանելի։ Մենք հասկանում ենք, այդ երկու տարվա ցիկլն անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան ու անցնեն սկրինինգ,  հետազոտություն, որ ապահովագրական փաթեթն ակտիվանա, այլ մինչև 2029 թվականը բոլորը նորմալ, հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները, 2029 թվականից հետո, երբ ցիկլը կսկսի նորմալ ընթանալ, պարտադիր կդառնա, որ օրինակ,  կանանց համար կրծքագեղձի սկրինինգը որոշակի տարիքի շրջանակներում երկու տարին մեկ պետք է կրկնվի։ Կկրկնվի երկու տարվա մեջ, կշարունակի օգտվել ապահովագրությունից, չի կկրկնի՝ նրան հիշեցում կգնա, փաթեթը կսառեցվի, մինչև նորից կգնա ու կօգտվի»,- մանրամասնեց Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդյո՞ք մեր պոլիկլինիկաներն այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են. ԱԺ-ում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը