Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինծառայության ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը. Տիգրան Աբրահամյան
«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց, որը հաջորդող օրերին առանձնապես չքննարկվեց»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու մանրամասնում.
«ՊՆ-ն նշեց, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին շուրջ 16 հզ. մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորվել է շուրջ 20հզ.:
Հիշեցնեմ, որ այդ 25 օրերից 14-ը` մարտական հերթապահությունն է, որով ծածկվում է համալրման հետ կապված խնդիրների մի մասը:
Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան: Իշխանության համար բանակն ունենալու խորհրդանշական դեր և ողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի»։