Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արևային բռնկումներից հետո հազարավոր ինքնաթիռների վերանորոգման, օպերացիոն համակարգի թարմացման անհրաժեշտություն է առաջացել
Հազարավոր ուղևորատար ինքնաթիռներ պետք է վերանորոգվեն՝ արևային փոթորկի ժամանակ օդաչուների կողմից օդանավի վերահսկողությունը կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ խնդիրն առաջին հերթին վերաբերում է Airbus A320, A319, A320 և A321 օդանավերին։ Մոտավոր հաշվարկով վերանորոգման խնդրի առաջ է կանգնած 6000 ինքնաթիռ։
Անցած ամիս արևային բռնկումների հետևանքով օդանավի համակարգում առաջացած խնդիր ստիպել էր օդաչուին արտակարգ վայրէջք կատարել, 15 մարդ վնասվածքներ էր ստացել։ Հոկտեմբերի 30-ին JetBlue-ի 1230 չվերթի A320 ինքնաթիռը թռչում էր Մեքսիկայի Կանկուն քաղաքից դեպի Նյու Ջերսի, երբ հանկարծ սկսկեց ընկնել։ Օդաչուներին հաջողվել էր ինքանթիռն իջեցնել Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում։
«A320 ընտանիքի ինքնաթիռի հետ կապված վերջերս տեղի ունեցած իրադարձության վերլուծությունը ցույց է տվել, որ արևի ինտենսիվ ճառագայթումը կարող է խաթարել թռիչքի կառավարման համակարգի գործունեության համար կարևորագույն տվյալները», -ասվում է Airbus-ի հայտարարության մեջ։
Ընկերությունը կարծում է, որ սա խնդրի առաջացման միակ դեպքն է, բայց «նախաձեռնողականորեն համագործակցել է ավիացիոն իշխանությունների հետ... անվտանգությունը համարելով մեր թիվ մեկ և գերակա խնդիր»։ Նշվում է, որ ինքնաթիռների մեծ մասը կարող է վերանորոգվել մոտ երկու ժամվա ընթացքում։