Գլուխս պտտվում է, սիրտս խառնում է. Քաղաքացիները՝ օդի աղտոտվածության մասին
Հասարակություն
15:20 29/11/2025
Հայաստան

Գլուխս պտտվում է, սիրտս խառնում է. Քաղաքացիները՝ օդի աղտոտվածության մասին

Երևանում՝ հատկապես Կենտրոն վարչական շրջանում, վերջին  շրջանում օդի աղտոտվածության մակարդակն էապես բարձրացել է։ Սա քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհությունների է առաջացրել։

Panorama.am-ն այսօր փոքր Կենտրոնում  հարցում անցկացրեց՝  ինչպե՞ս է ազդում աղտոտված օդը նրանց առողջության, ինքնազգացողության  վրա։ 

«Նոր եմ Գերմանիայից եկել, մեր երկիրն է, շատ եմ ուզում այստեղ ապրել, բայց օդը լավը չէ։ Հենց գիշերը եկել ենք ու պետք է արդեն դեղահաբեր ընդունեի, որովհետև վատ էի զգում, սիրտս խառնում է, գլխացավեր, գլխապտույտ, գալիս եմ Հայաստան, վատանում եմ»,- նշեց քաղաքացիներից մեկը։ 

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց՝. հատկապես ամռան ամիսներին անգամ մի թեթև քամին փոշու մեծ ամպ է բարձրացնում օդ, ու անզեն աչքով նկատելի է աղտոտվածությունը։ 

«Հատկապես չոր եղանակին զգում եմ շնչառական թեթև խնդիրներ, ալերգիկ դրսևորումներ, որոնք չեմ ունեցել, բայց վերջին տարիներին առաջ են եկել»,- նշեց նա։ 

Նշենք, որ «Հիդրոմետեորոլոգիայի և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երևան քաղաքում, հատկապես կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4–4 անգամ։ Երևանի չորս վարչական շրջաններում՝ Կենտրոնում, Արաբկիրում, Նոր Նորքում, Շենգավիթում տարբեր օրերի ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել  է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գլուխս պտտվում է, սիրտս խառնում է. Քաղաքացիները՝ օդի աղտոտվածության մասին