Խոշոր ավտովթար «Nissan X-Trail»-ի, «Hyundai Elantra»-ի և «Kia»-ի մասնակցությամբ
Հասարակություն
20:28 30/11/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար «Nissan X-Trail»-ի, «Hyundai Elantra»-ի և «Kia»-ի մասնակցությամբ

Նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Քանաքեռ ՀԷԿ տանող ճանապարհին բախվել են «Nissan X-Trail», «Hyundai Elantra» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:  

«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

  Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder