Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զայրույթ է առաջացնում այն մարդու ձեռքը սեղմելը, ով «թքած ունեմ» վերաբերմունք է ցուցաբրում արցախցիների և Արցախի նկատմամբ. Ռոման Երիցյան
«Հանդիպումը բոլոր արցախցիների մոտ այդ թվում նաև իմ մոտ շատ լուրջ զայրույթ է առաջացրել»,-Արցախի թեմի ժամանակավոր առաջնորդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Փաշինյանին հանդիպելուն և նրա առաջ խոնարհվելուն։
Փաստաբանը ասաց, որ եկել է որպեսզի փորձի խոսել Վրթանես սրբազանի հետ՝ հասկանալու իր պահվածքը
«Որն է պատճառը, որով պայմանավորված նա ձեռք է սեղմու և խոնարհվում այն անձի առջև, որոն այսպես ասած «թքած ունեմ» վերաբերմունք է ցուցաբրում արցախցիների և Արցախի նկատմամբ, ով որ արշավ է սկսում Վեհափառի նկատմամբ նրա համար, որ վերջինս Շվեյցարիայում կայացած միջեկեղեցական հանձնաժողվում բարձրացրել է Արցախի վերադարձի և գերիներ հարցը»,- ասաց փաստաբանը և հավելեց.
«Արցախցիների գաղափարի մեջ չկա Արցախի հարցի փակումը Մինսկի խմբի լուծարումը, Արցախի էջը փակելը։ Եթե դու հանդիպում և խոնարհվում ես այն մարդու առջև, ով այդ գաղափարներն առաջ չի քաշում, ապա այդ նույն տրամաբանությամբ վաղը մարդը կարող է հանդիպել, Իլհամ Ալիևի, կամ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ և ասել՝ ես շարունակում եմ կիսել արցախցիների գաղափարը և հավատարիմ եմ իմ հոտին; Ձեռք սեղմել այն մարդուն ով պատասխանատու է արցախ հանձնաման համար անընդունելի է»։
Նա զանգահարեց Առաջնորդարան, սակայն հեռախոսներին չպատասխանեցին,որը նա համարեց անընդունելի վերաբերմունք և ասաց, որ հաջորդ քայլը բոլոր արցախցիների՝ նոր բողոքի ակցիա կազմակերպելն է։