Ոչ, չեմ պատրաստվում դիմել ծառայությունս դադարեցնելու միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում. Արշակ Սրբազան
Քաղաքական
12:49 01/12/2025
Հայաստան

Ոչ, չեմ պատրաստվում դիմել ծառայությունս դադարեցնելու միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում. Արշակ Սրբազան

«Ի՞նչ կարող էի ես անել։ Կարող էի խնդրել դադարեցնելու իմ ծառայությունը, բայց այդ դեպքում ես մտավախություն ունեի, ջուր եմ լցնելու այն մարդկանց ջրաղացին,որոնք ստեղծել էին այս հերյուրաանքը։ Վերջ ի վերջո նրանց նպատակը դա է»,-լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իրեն վերագրվող տեսանյութերի տարածումից հետո իր հնարավոր քայլերին, ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե շարունակի պաշտոնավարումը, ապա տպավորություն կստեղծվի, ոչ արհամարհած ունի հանրային ընկալումներն ու կարծիքը։

«Անցած օրը մեր լրագրողներից մեկն այդ հարցն ինձ տվեց, ես իրեն պատասխանեցի՝ ոչ, չեմ պատրաստվում դիմել ծառայությունս դադարեցնելու միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, և ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգնել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել,որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, և եթե ես եմ խանգարող օբյեկտիվ քննությանը, ցանկացած լուծման պատրաստ եմ։ Բայց ես պետք է գնահատեմ, տեսնեմ»,-ասաց Արշակ Սրբազանը։

Նա նշեց, ըստ էության առաջարկվել է, որ ինքը դադարեցնի իր ծառայությունը, այսինքն խափանման միջոց են ընտրում։

Նրա խոսքով, եթե դրա նպատակը հանձնաժողովւին օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալն է, ապա ինքը շարունակելու է հարաբերություններ ունենալ հանձնաժողովի անդամների հետ, եթե նպատակը իբր մեղքը չկրկնել է, ապա այդպիսով իրեն ավելի մեծ հնարավորություն է տրվում իրեն վերագրվող արարքները կատարելու։

«Ուրեմն նպատակը ո՞րն է։ Պարզ չի՞, որ նպատակը զուտ քարոզչական է»,-ասաց Արշակ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ, չեմ պատրաստվում դիմել ծառայությունս դադարեցնելու միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում. Արշակ Սրբազան