Ցանկացած սցենար էլ հնարավոր է. Արշակ սրբազանը՝ ընդդիմության փողոցային պայքարին եկեղեցականների մասնակցության մասին
Քաղաքական
17:29 01/12/2025
Հայաստան

Ցանկացած սցենար էլ հնարավոր է. Արշակ սրբազանը՝ ընդդիմության փողոցային պայքարին եկեղեցականների մասնակցության մասին

«Երբ մենք խոսում ենք ընդդիմության մասին, անպայման չէ, որ հասկանանք իստիտուցիոնալ ընդդիմությանը»,-Մայր Աթոռում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ասաց Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Սրբազանը նման կերպ արձագանքեց Panorama.am-ի հարցին, թե եկեղեցական դասը արդյոք չի պատրաստվում իշխանությունների սկսած հակաեկեղեցական արշավի դեմ պայքարել՝ ընդդիմության փողոցային շարժումներին սքեմներով մասնակցելով։

«Դժբախտաբար (ասում եմ դժբախտաբար, որովհետև այն հասարակության երկփեղկվածության հետևանք է) այսօրվա իշխանություններն իրենց գործողություններով հակակրանք են ստեղծել իրենց նկատմամբ, ամենատարբեր շրջանակներում և՝ ոչ միայն ինստիտուցիոնալ ընդդիմության։

Եթե այդ շերտը պայմանականորեն անվանենք «ընդդիմություն»՝ այո, մենք բոլորս ել ընդդիմություն ենք, որովհետև չենք կիսում այն մոտեցումները, որոնք իրականացվում է։

Որքան էլ լինեն բռնաճնշումներ, ազատազրկում, տեղեկատվական տեռոր, միևնույնն է՝ մարդիկ շարունակելու են ներկայացնել իրենց մոտեցումները։ Եթե անգամ հետապնդման վախից թաքցնեն իրենց մոտեցումները, միևնույնն է այն ինչ-որ ձեևով արտահատվելու է։

 Դրա համար էլ՝ ցանկացած սցենար էլ հնարավոր է»- ասաց  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder