Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բախվել են «JCB» տրակտորը և «BMW»-ն, վերջինիս վարորդին և ուղևորին ավտոմեքենայից հատուկ տեխնիկայով դուրս են բերել փրկարարները
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18։15-ի սահմաններում Կառնուտ-Ախուրյան ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 39-ամյա Վաղինակ Խ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և 25-ամյա Ազատ Ե․-ի վարած «JCB» մակնիշի տրակտորը։
«Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տխնիկա, այնուհետև ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի ուղևորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։