Հայրը մանկասայլակով իր վեց ամսական երեխայի հետ ձկնորսության ժամանակ ընկել է գետի սառույցի տակ
Հասարակություն
17:04 01/12/2025
Աշխարհ

Հայրը մանկասայլակով իր վեց ամսական երեխայի հետ ձկնորսության ժամանակ ընկել է գետի սառույցի տակ

Հայրը մանկասայլակով իր երեխայի հետ ձկնորսության է գնացել և սառույցի կոտրվելու պատճառով ընկելեն գետը։ Դեպքի մասին հայտնում է  «Դոստուպ» լրատվական գործակալությունը՝ նշելով որ միջադեպը գրանցվել է ՌԴ Չելյաբինսկի մարզում։

Դեպքը տեղի է ունեցել Ուվելսկի շրջանի Կատաևո գյուղի մոտակայքում գտնվող ջրային տարածքում։ Տեղի բնակիչը ձկնորսության է գնացել իր վեց ամսական որդու հետ, որը մանկասայլակով է եղել։ Ինչ-որ պահի նրանք երկուսն էլ ընկել են սառույցի տակ։ Հայտնում է «Գազետո ռու»-ն։

Տուժածներին օգնության են հասել անցորդները։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց. նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Հոր դեմ հարուցվել է վարչական արձանագրություն՝ Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 5.35-րդ հոդվածի համաձայն՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder