Փլուզում՝ Երևանի Շիրակի փողոցում, կա տուժած
Հասարակություն
10:51 01/12/2025
Հայաստան

Փլուզում՝ Երևանի Շիրակի փողոցում, կա տուժած

Այսօր ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փլուզում՝ Երևանի Շիրակի փողոցում, կա տուժած