Իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց. Գեղամ Ստեփանյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին
Հասարակություն
09:35 01/12/2025
Հայաստան

Իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց. Գեղամ Ստեփանյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 10 սրբազանների տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված է նկատել, որտեղ ասսում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»։

«Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․

10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 5-ը արժանացել են արքության պատվի, այսինքն արքեպիսկոպոս են դարձել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։

Հիմա հարց։ Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց. Գեղամ Ստեփանյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին