Օդի որակի լավացման համար պետք է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքներ ստեղծենք. Ավինյան
Հասարակություն
11:11 01/12/2025
Հայաստան

Օդի որակի լավացման համար պետք է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքներ ստեղծենք. Ավինյան

«Օդի որակի չափումներից ստացված  տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը  մեզ մոտ վատթարանում է  նոյեմբերի կեսերից, սկսում է  բարելավել մարտի կեսերից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասա քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա, ամենացավալին այն է, որ բավականին բարդ գործոններով է պայմանավորված. առաջին հերթին  աշխարհագրական դիրքով, այս սեզոնին նաև որոշակի եղանակային պայմաններով։

«Իհարկե, լուծումներ կան,  որոնք շատ բարդ են։ Եվ այդ լուծումները  շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն, մասնավորապես եթե երկաժամակետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է  հարյուրավոր  հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է  կարճաժամկետ լուծումներին, ըստ նրա, կարող են 10-15 օր մի փոքր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անել, 20 տոկոսի ազդեցություն կունենա։ 

Մանրամասն՝ տեսանությում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի որակի լավացման համար պետք է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ տարածքներ ստեղծենք. Ավինյան