Ս. Շահրամանյան. Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ, ինձ մի հարց էր հետաքրքրում
Քաղաքական
16:30 02/12/2025
Հայաստան

Ս. Շահրամանյան. Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ, ինձ մի հարց էր հետաքրքրում

«Ես չեմ ուզում շտապել ու մեկնաբանություններ անել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք իր համար սպասելի էր Արցախի թեմի առաջնորդի պահվածքը։

Հիշեցնենք, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ստորագրել էր Արշակ Սրբազանի դեմ հայտարարության ներքո, ապա հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ամենացավալին այն է,որ մենք ականատես ենք լինում եկեղեցու ու կառավարության միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով այն չպետք է հանրայնացվեր։ Դա պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավվելու»,-ասաց Շահրամանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանդիպե՞լ է նա Վրթանես Սրբազանին։

«Հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում։ Արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ, ես եզրակացություններ արել եմ»,-ասաց Ս. Շահրամանյանը՝ նշելով, որ այժմ զերծ կմնա մեկնաբանություններից։

Արցախի նախագահն ասաց՝ բոլորին հայտնի է Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, մի քանի անգամ ինքը Կաթողիկոսին հանդիպելու ու այդ դիրքորոշման համար նրան շնորհակալություն հայտնելու հնարավորություն է ունեցել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ս. Շահրամանյան. Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ, ինձ մի հարց էր հետաքրքրում