Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել են Միքայել և Բագրատ Սրբազաններին
Քաղաքական
14:55 02/12/2025
Հայաստան

Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել են Միքայել և Բագրատ Սրբազաններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանը այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:

«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:

Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:

Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder