Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձեր կառավարման փորձով մենք ունենալու ենք ԱՆԻՖԻ պատկերը նաև այս դեպքում. Քրիստինե Վարդանյանը՝ առողջապահական ապահովագրության մասին
«Խնդիրն այն է, որ դուք նախագիծը բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները»,-առողջապահական ապահովագարական համակարգի ներդրման օրինագիծը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները 5 տարի խոսել են ապահովագրության մասին, սահմանել են, որ հունվարի մեկից քաղաքացուց գանձվող հարկը պետք է բարձրանա, և դեկտերմեբրի 2-ին նոր առաջին ընթերցում են անում։
Վարդանյանի կարծիքով, կառավարությունն ուղղակի ուսումնասիրել է շուկան, տեսել է ապահովագրական ընկերությունենրի գործունեությունը, տեսել է, որ այդտեղ կա մեծ շահույթ և այն մասնավոր կայացած ինստիտուտներից է։
«Հիմա դուք այս ծրագրով՝ մեգաապահովագրական եք ստեղծում, ուղղակի՝ մեկ պետական մեգաապահովագրական ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ պետք է զերծ մնալ պետական հիմնադրամներ ստեղծելուց, քանի որ դրանք ձախողում են, ինչպես ԱՆԻՖ-ը՝ պատգամավորն ասաց. «Ձեր կառավարման փորձով մենք ունենալու ենք ԱՆԻՖԻ պատկերը նաև այս դեպում, որովհետև դուք մի պետական հիմնադրամ եք ստեղծում, ամբողջը տալիս եք իրեն և անհասկանալի է, թե նա ինչպես է կարգավորելու այս կարևորագույն շուկան»։
Պատգամավորը նկատեց, որ դրա արդունքում մասնավոր ապահովագրական ընկերությունները զրկվելու են առողջապահական ծառայությունից և մյուս ծառայություններն են թանկացնելու։
Վարդանյանի կարծիքով Հայաստանի դեպքում լավագույն տարբերակը կլինի հիբրիդայինը՝ մասնավոր-պետական համագործակցությունը։
«Ինչն էր խանգարում, որ պետությունն ապահովեր բազայինը, իսկ մասնավորները ապահովեին մյուս փաթեթները, որոնք քաղաքացիները կցանկանային ձեռք բերել»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Ընդամենը մի քանի ամիս հետո բախվելու ենք այն պատկերին, որ ձեր այս ճռճռան, շատ սիրուն խոստումները բախվելու են իրականության պատին և փշրվեն»։