Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսերվատորիայի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանն արժանացել է «Golden Time Talent» միջազգային օնլայն մրցույթի առաջին մրցանակին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտ Աննա Խաչատրյանի դասարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Պողոսյանն արժանացել է Լոնդոնում 73-րդ անգամ անցկացվող «Golden Time Talent» միջազգային օնլայն մրցույթի առաջին մրցանակին (18-24 տարեկանների տարիքային խումբ)։
Լիլիթ Պողոսյանը մրցույթին ներկայացրել է Գագիկ Հովունցի թիվ 1 Դաշնամուրային սոնատով, op.11։
Կոնսերվատորիայից հայտնում են, որ դափնեկիրը հրավեր է ստացել մասնակցելու օնլայն Grand Final-ին, որտեղ մրցելու են նախորդ շրջանների լավագույն մասնակիցները։
Դաշնակահար Լիլիթ Պողոսյանը երաժշտության առաջին քայլերը կատարել է 6 տարեկանից, նվագում է նաև կիթառ և ջութակ։ Մարզային երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Լիլիթն ընդունվել է Պ. Չայկովսկու անվան ՄՄեԴ, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
Ուսման տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների` գրավելով մրցանակային տեղեր։
