Հանրապետության մի քանի ճնապարհներին ցածր տեսանելիություն է
Հասարակություն
09:09 03/12/2025
Հայաստան

Հանրապետության մի քանի ճնապարհներին ցածր տեսանելիություն է

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արտաշատ-Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Մ-5 միջպետական ճանապարհի՝ Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կմ հատվածում և Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանրապետության մի քանի ճնապարհներին ցածր տեսանելիություն է