Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրթանես Սրբազանը երևի հասկացել է, որ չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ. Մետաքսե Հակոբյան
Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ցավոտ անակնկալ էր մեզ համար։ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մինչ 18 արդարների գործով նիստի մեկնարկը հայտարարեց ԱՀ ԱԺ «րադարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։
«Գոնե Սրբազանից մենք նման բան չպետք է տեսնեինք։ Ես կարծում եմ, որ մեր արձագանքներից արդեն իսկ Սրբազանն իր հետևություններն արել է՝ հասկանալով, որ այլևս ինքը չի կարող առաջնորդել Արցախի ժողովևրդին, չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, հայտնի հանդիպումից հետո արցախցի գործիչներն ամբողջ գիշեր կապի մեջ են եղել իրար հետ։
«Մեզ համար դա ընկալվեց որպես դավաճանություն և ժողովրդի, և Մայր Աթոռի նկատմամբ»,-ասաց Հակոբյանը։