Արշակ Սրբազանը ձերբակալվեց
Իրավունք
17:39 04/12/2025
Հայաստան

Արշակ Սրբազանը ձերբակալվեց

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, նախօրեին հրավիրած ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ։ Իր նկատմամաբ իրականացվող հետապնդումները, արշավը նա պայմանավորեց իշխանությունների քաղաքականության նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։

«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը»,- հայտարարել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով, մինչդեռ նրա քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ։

«Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում։ Մենք հարմարվենք մեր թշնամիներին կոնցեպտին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիններ»,-ասաց Արշակ Սրբազանը՝ այն որակելով անհեռանկարային ու անհեռատես քաղաքականություն, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։

Մայր աթոռի դիվանապետն ընդգծել էր՝ քանի դեռ ինքը հոգևոր ասպարեզում կա, քանի դեռ Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու։

Նա նաև ասել էր, որ դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ չի ցանկանում նշել։

«Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու։ Դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների, ակնարկներ եղել են, բայց որոշապես հասկանալի դարձել է, որ, թող Աստված ների իմ մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամաբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոմնք չեն բխում իմ համոզումներից»,-ասել էր Սրբազանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder