Արամ Առաջինը Լիբանանում հանդիպել է Հռոմի պապին
Հասարակություն
08:21 04/12/2025
Աշխարհ

Արամ Առաջինը Լիբանանում հանդիպել է Հռոմի պապին

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Առաջին ֆեյսբուքյան էջից։ 

Արամ Առաջինը մասնակցել է նախագահական նստավայրում Հռոմի պապի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին, որին հաջորդել է Բեյրույթի Նահատակաց Հրապարակում քրիստոնյա և իսլամ համայնքապետերի հանդիպմանը՝  Պապին ներկայութեամբ։

Արամ Առաջինը ներկա է գտնվել նաև Պապին կողմից մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder