Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանը մի կողմից «հերոսաբար» հեռացնումա «բուդկաները», մյուս կողմից էլ՝ «օրենքով» ծառերի գլուխը ուտելով, «բուդկի» տեղա վաճառում . Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արթուր Չախոյանը գրում է.
«Ուրեմն, Երևանի քաղաքապետարանը հայտարարումա, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերա աճուրդով վաճառում։
Դե ես էլ, որպես մասիվի բնակիչ, ասի նայեմ տեսնեմ մեր մասիվներում ինչ կա-չկա։
Տեսա, որ մայթին մոտ կանաչ գոտում
21քմ «բուդկի» համար հողատարածք են վաճառում
, հետո տեսա, որ հրապարակած փաստաթխտերի նկարներում օտարվող հողամասում մեծ ծառեր կան, որտեղ երևումա որ թարմ վնասված են։
Yandex.map-ով նայեցի՝ 2024-ի նկարներում այդ ծառերը չեն երևում։
Այսինքն՝ քաղաքապետարանի հրապարակած նկարները 2024-ից էլ ավելի ուշ են արվել, փաստաթղթեր կազմելու համար։
Դուրսա գալիս են որ ծառերի գլուխը կերել են, որ «օրենքով» քաղաքապետարանը վաճառի հողատարածքը։
Ու ընդհանուր պատկերը ստացվումա են որ քաղաքապետարանը մի կողմից «հերոսաբար» հեռացնումա «բուդկաները», մյուս կողմից էլ՝ «օրենքով» ծառերի գլուխը ուտելով, «բուդկի» տեղա վաճառում։
Դե հիմա ո՞վ կարա ինձ համոզի, որ ես ամենը արվելա «օրենքով» առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներքին պայմանավորվածությունների։