Ես սպասում էի, որ Ազգային ժողովը կծափահարի, բայց չծափահարեց. Պապիկյան
Հասարակություն
13:19 04/12/2025
Հայաստան

Ես սպասում էի, որ Ազգային ժողովը կծափահարի, բայց չծափահարեց. Պապիկյան

«Այսօր ասել՝ պետք է բանակում համատարած բոլորի աշխատավարձերը բարձրացնել ու բանակում չունենալ մոտիվացիոն  համակարգ, դեմ եմ դրան, եթե անգամ այդ ֆինանսդական հնարավորությունը լինի»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հնչած ելույթներին, մասնավորապես աշխատավարձի հետ կապված։

Նա նշեց, որ կողմ կլինի՝ ատեստավորման սանդղակում ֆինանսական մասը, ըստ հարաբերակցության, բարձրանա, բայց համատարած բոլորի աշխատավարձը չբարձրանա, որովհետև դա դեմոտիվացնում է զինվորականությանը։ 

Անդրադառնալով պարեկի ու զինվորականի աշխատավարձի համեմատությանը՝ նա նշեց, որ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205 հազարից  470 հազար դրամով ավելացել է։

«Սա փոքր գումար չի ու եթե հնարավորությունը ստեղծված է բոլորի համար, ինչու չպիտի դրանից օգտվեն բոլորը»,-ասաց նա։ 

Ս.Պապիկյանը նշեց. «Չեմ կարող այս ամբիոնից չողջունել, որ  Ազգային ժողովի պատգամավորի որդին որոշում է ընդունել դառնալ պայմանագրային զինծառայող «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։

Ես սպասում էի, որ Ազգային ժողովը կծափահարի, բայց չծափահարեց»։

Պատգամավորները սկսեցին ծափահարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder