Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աղբյուրը բացատրել է, թե ինչից է կախված հայ-թուրքական սահմանի բացումը
Հայ-թուրքական սահմանի բացումը ուղղակիորեն կախված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից և որևէ կոնկրետ ժամկետ չի քննարկվում։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Չորեքշաբթի օրը Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում բացելու հարցը։
«Դուք գիտեք, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ուղղակիորեն կախված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի զուգահեռ գործընթացից։ Մենք տեսնում ենք դրական նախաձեռնություններ և հույս ունենք այս համաձայնագրի արագ ստորագրման հարցում, որը նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։ Մենք որևէ կոնկրետ ժամկետ չենք սահմանել հարաբերությունների կարգավորման շրջանակներում որևէ գործընթացի համար»,- պարզաբանել է լրատվական գործակալության աղբյուրը։