ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը
Առողջություն
16:12 04/12/2025
Հայաստան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող որոշման նախագիծը։

Կողմ քվեարկեցին 68 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26։

Համակարգը ներդրվելու է երեք տարվա ընթացում։ 

2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիք անձինք, 18-65 տարեկան հաշմանդամությոան կարգ, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք։ 

«Պետք է շեշտադրեմ, որ այն համընդհանուր է, ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու  բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական  հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը»,-ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը