Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան
Իրավունք
19:09 04/12/2025
Հայաստան

Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է․

«Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:

Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»։

Բաբայանն այնուհետև ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց․

«Պարզվում է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ նրան մեղադրանք է ներկայացվել, թե իբր նա, 2018 թ․-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Վեհափառի նկատմամբ ակցիա էին իրականացնում, և պատմությունը, հավանաբար, բոլորդ հիշում եք,  իբր այդ ժամանակ Արշակ սրբազանը մասնակիցներից մեկին վարկաբեկելու համար, հանձնարարել է իր ծառայողներից  ինչ-որ մեկին, որպեսզի այդ մասնակցի ուսապարկում դնի թմրամիջոց։ Այսքանն էր ամբողջ մեղադրանքը։ Բնականաբար, այս պահին ես չունեմ նյութեր, տվյալներ, որ հասկանամ՝ ի վերջո  որտեղից այդ ամեն ինչը, բայց շատ կարևոր մի հանգամանք կա, որ պետք է անպայման դրա մասին խոսել։ Այս իշխանությունը հենց այս մեղադրանքով ձերբակալելու, այնուհետև կալանքի տանելու նպատակով է այս հոդվածը դրել։Փաստորեն, Արշակ սրբազանին մեղադրում են թմրամիջոցներ իրացնելու մեջ։ Ակնհայտ է, որ այս հոդվածով մեղադրանքը  քաղաքական նպատակներով  է՝ հաշվի առնելով նաև Արշակ սրբազանի դիրքորոշումները,  հրապարակային նրա հայտարարությունները։  Իշխանությունները փորձում են վարկաբեկել Արշակ Սրբազանին, որպեսզի հանրության մոտ ստեղծեն տպավորություն, թե իբր Արշակ սրբազանը զբաղվել է թմրամիջոցների կամ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ»։

Փաստաբանն իր խոսքում նաև նշեց, որ Արշակ Սրբազանն ամուր է, ինչպես միշտ՝ լավ տրամադրությամբ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան