Թրամփը մտադիր է փակել «Ամերիկայի ձայնը»-ի արտասահմանյան գրասենյակները
Քաղաքական
11:17 04/12/2025
Հայաստան

Թրամփը մտադիր է փակել «Ամերիկայի ձայնը»-ի արտասահմանյան գրասենյակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է փակել «Ամերիկայի ձայնը»-ի արտասահմանյան գրասենյակներն ու ռադիոկայանները։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված ծանուցումը։

Նշենք, որ այս տարվա ապրիլի վերջին ԱՄՆ շրջանային դատարանը կայացրեց որոշում՝ պարտադրելով  ԱՄՆ կառավարությանը  վերաբացել «Ամերիկայի ձայնը» գործարկող ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), ինչպես պարտադրեց կրկին աշխատանքի ընդունել գործակալության բոլոր աշխատակիցներին։

Սակայն օգոստոսի վերջին ԱՄՆ ԳՄ ժամանակավոր պաշտոնակատար Քարի Լեյքը հայտարարեց 532 աշխատակցի կրճատման մասին։

«Գրասենյակների ակնկալվող փթակումը  հակասում է դաշնային դատավորի ապրիլյան որոշմանը, որը Թրամփի վարչակազմին հրամայել էր վերաբացել «Ամերիկայի ձայնը»-ը՝ ապահովելու համար, որ հեռարձակողը «կատարի իր իրավական մանդատը» և ծառայի որպես «մշտապես հուսալի և հեղինակավոր նորությունների աղբյուր», -գրել է պարբերականը։

Նշվում է, որ ըստ ծանուցման, նախատեսում է վեց արտասահմանյան գրասենյակների և չորս մարքեթինգային գրասենյակների փակում, այդ թվում՝ Ջակարտայում, Իսլամաբադում, Նայրոբիում և Պրահայում գտնվող ներկայացուցչությունների, ինչպես նաև Գերմանիայում, Թաիլանդում, Բոտսվանայում և Ջիբութիում ռադիոկայանների գործունեության դադարեցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը մտադիր է փակել «Ամերիկայի ձայնը»-ի արտասահմանյան գրասենյակները