«Հրապարակ». Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով
Օրվա մամուլ
08:49 05/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ագրարային համալսարանը 2021-ից գույքահարկի գծով պարտավորություն է կուտակել, որը կազմում է ավելի քան 600 միլիոն դրամ: Համալսարանի ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում է Հրաչյա Զաքոյանը: Մինչ այդ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որը 2024թ. հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ հայտնվեց հոգաբարձուների խորհրդի կազմում:

Մինչ համալսարանի ղեկավարությունը տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «անկասելի առաջընթացի» ու «աննախադեպ բարեփոխումների» մասին, գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder