Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում 2024-ի սեպտեմբերից կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել
Հայաստանում 2024 թվականի սեպտեմբեր ամսից կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից նշում են, որ պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստել են իրավիճակի կայունացմանը։
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ: Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։