Երևան-Գյումրի ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով կոտրել է երկաթե արգելապատնեշները, ապա բախվել ապառաժ քարերին
Հասարակություն
21:51 05/12/2025
Հայաստան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով կոտրել է երկաթե արգելապատնեշները, ապա բախվել ապառաժ քարերին

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ապառաժ քարերին։

«Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder