Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, գրում է.
«Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ: Իսկ Ամարասու՞մ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիկսած:
Ի դեպ, Աստված ըստ քեզ ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:
Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլուխ ուտելը իրա սիրած գործն է»։
Այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի։ Հիշեցնենք, որ այս պահին քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։