Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է
Իրավունք
13:32 29/11/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Գյումրին մի քանի ամիս ղեկավարած պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար: Այս մասին փոխանցում է Լուրերը։

Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում: Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է