Մառախուղի պատճառով «Toyota Camry»-ն հայտնվել է Հաղթանակի զբոսայգու լճում
Հասարակություն
21:05 07/12/2025
Հայաստան

Մառախուղի պատճառով «Toyota Camry»-ն հայտնվել է Հաղթանակի զբոսայգու լճում

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:  

«Նախնական տեղեկություններով, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: 

 Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր:  Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարրոդի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder