Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մառախուղի պատճառով «Toyota Camry»-ն հայտնվել է Հաղթանակի զբոսայգու լճում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:
«Նախնական տեղեկություններով, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարրոդի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։