Այսինքն, նախարարը բացահայտորեն ստում է. Ժաննա Ալեքսանյան
Իրավունք
21:29 08/12/2025
Հայաստան

Այսինքն, նախարարը բացահայտորեն ստում է. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ ոչ մի խոչընդոտ չկա, Միքայել Սրբազանի պատշաճ բուժօգնություն ստանալու հարցում, ասում էր անհամբեր սպասում ենք Միքայել Աջապահյանի փաստաբանների դիմումին․«Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել․», ասում էր նախարարը: Նախարարի այս պատասխանը խիստ զարմացրել է Միքայել Սրբազանի փաստաբան Մարինե Ֆարմանյանին։

Նա Ազատություն ռադիոկայանին ասել է, որ դիմել են և մերժում ստացել։ Փաստաբանը անհեթեթ է որակել նախարարի այս պատասխանը։ Ավելին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս հաստատել է, որ Սրբազանի փաստաբաներից դիմում ստացել են։ Այսինքն, նախարարը բացահայտորեն ստում է։

Ստելը հենց այն պարտադիր պայմանն է, որով դու կարող ես համալրել իշխանության շարքերը։ Հավելեմ նաև, որ բուժսպասարկումը քրեակատարողական հիմնարկներում աղետալի վիճակում է։ Բազմաթիվ զանգեր եմ ստանում կալանավորներից և դատապարտյալներից։ Եթե հանրության ուշադրության կենտրոնում գտնվող Միքայել Սրբազանի դեպքում է այս վիճակը, ապա պատկերացրեք մյուսների դեպքում ինչ կլինի։

Ազատություն ռ/կ նյութի հղումը մեկնաբանության մեջ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder