ՆԳՆ ոստիկանությունը՝ հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա hարձակման մասին
Իրավունք
15:44 08/12/2025
Հայաստան

ՆԳՆ ոստիկանությունը՝ հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա hարձակման մասին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում  ծեծի ենթարվելու հետևանքով վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ։  Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք՝  քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր հայտնել, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նրա փոխանցմամբ, հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder