Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
14:50 08/12/2025
Հայաստան
Քիչ առաջ hարձակմшն է ենթարկվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց. Մելիքյան
«Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա»,- այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ, հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
«Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- գրել է Մելիքյանը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder