Որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել. Սրբուհի Գալյանը՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին
Իրավունք
13:22 08/12/2025
Հայաստան

Որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել. Սրբուհի Գալյանը՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին

«Որևէ  բյուրոկրատական քաշքշուկ չկա, և չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է  անձի առողջությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը, որ անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։

Գալյանն ասաց, որ անձը պետք է դիմում ներկայացնի, այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի համապատասխան պատասխան, կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն՝ ուղղված առողջության պահպանմանը։

«Այն դիմումը, որը պետք է ներկայացվի, չի ներկայացվել,  հանձնարարել եմ, որպեզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե  ինչպես պետք է ներկայացվի համապատախան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա, տեղում դիմումը կվերցնի ու կներկայացնի ՊՈԱԿ-ին։

Այն պահին, երբ  կներկայացվի համապատասխան դիմում, համապատասխան գերատեսչությունը գործիքակազմը գործի կդնի ու անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում»,- ասաց Գալյանը։

Նա ընդգծեց, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է, որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder